Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
30.01.2015 | 01:10

... թե Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղակայված Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է։ Եռահարկ այդ շենքը կրթօջախային ճարտարապետության մի գեղեցիկ նմուշ է, որը հիմնանորոգվել է երկու տարի առաջ։

Ի դեպ, ժամանակին այստեղ էր գտնվում նաև ՀԿԿ կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ Սակայն այս ամենը չի խանգարում ոմանց, որ կրթօջախների միավորման քողի տակ 2015-ի ուսումնական տարվա ավարտից հետո շենքը քանդվի և տեղում բարձրահարկ կառուցվի։ Ըստ տեղեկությունների` հյուրանոցային համալիր։

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ